Անհրաժեշտ է՝

300 գ. ալյուր

10 գ. խմորի փխրեցուցիչ

½ թեյի գդալ աղ

30 գ. մեղր

1 հավկիթ

15 մլ. բուսական յուղ

300 մլ. կաթ

Խառնել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը: Առանձին ամանի մեջ խառնել մեղրը, բուսական յուղը, հավկիթն ու կաթը:

Այժմ ամենը հարել իրար հետ: Ավելացնում ենք ալյուր և կրկին  լավ հարում, մինչև միատարր զանգված ստացվի: Կարող եք մի-փոքր դարչին և շաքարավազ ավելացնել:

Բուսայուղով պատված թավայի վրա գդալով լցնում եք ստացված զանգվածը և տապակում երկու կողմից:

Մեղրով նրբաբլիթները նախաճաշի հիանալի տարբերակ են: Բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել