
1in.am-ը գրում է.
Սինգապուրի քաղաքացին, որը եղել է Բրունեյի սուլթանի՝ Մեծ Բրիտանիայում ապրող նախկին կնոջ թիկնապահը, մեղադրվում է 14 մլն դոլար արժողությամբ ադամանդների գողության մեջ:
Նախկին թիկնապահը՝ 35-ամյա Վահիդա Աբդուլլահը, որը նախկինում Ֆաթմա Լիմ անունն էր կրում, ուրբաթ օրը Լոնդոնում դատարանի առջև է կանգնել: Մեղադրանքների առաջադրումից հետո նա ոստիկանների հսկողության տակ է: Իր մեղքը նա չի խոստովանել, հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշնեք, որ 2 ադամանդներն անհետացել են 2009-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Բորունեյի սուլթանի նախկին կնոջ՝ Մարիամ Աբդուլ Ազիզի տնից: 2 զարդն էլ նրան է նվիրել նախկին ամուսինը՝ Բրունեյի սուլթան Հասան Բոլկիահը՝ 1986-ին:
Տանձաձև կապույտ ադամանդի նվազագույն գինը 12.7 մլն դոլար է, դեղին ադամանդն արժե 1 մլն դոլար: