Tert.am-ը գրում է.

Սյունիքի թիվ 38 ընտրատեղամասում թեկնածու չառաջադրելու Հայ ազգային կոնգրեսի որոշումն անհիմն չէր. նրանք չեն ցանկանում գնալ քաղաքական ինքնասպանության և ժողովրդի պայքարի քաղաքական կամքը անտեղի կոտրեն. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով վստահ է, որ իշխանությունները երբեք չեն զիջի Սյունիքը, քանի որ այդ տարածքը ընտրակեղծարարության «ամենամեծ խաղաքարտն է»։

 «Ի՞նչ իմաստ ունի գնալ և ընկնել ընտրակեղծարարության մուրճի տակ, ո՞վ է այն քաղաքական ինքնասպանը, որը ցանկություն ունի գնալ և նվաստանալ այնտեղ՝ այդ բոլոր ահաբեկումների և ընտրակաշառքների ներքո։ Ամեն դեպքում, մենք հեքիաթին չենք հավատում, որ Սյունիքում ահաբեկման մթնոլորտը ստեղծել է Լիսկան: Իհարկե Լիսկան՝ որպես Սյունիքի դահիճ, կատարել է իշխանությունների կամքը։ Բայց մի մոռացեք, որ Սյունիքի՝ կոնկրետ Գորիսի հիմնական դերակատարությունը Հայաստանի բոլոր ընտրություններում այն է, որ անպատիժ ձևով և դիտորդների ուշադրությունից հեռու առավելագույն քանակով կեղծված ձայներ են ապահովում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը և հիշեցրեց, որ հենց Գորիսում են զինվորականները մասնակցում ընտրություններին։

 «Պատահական չէ, որ հենց այդ ընտրատարածքն ամենամեծ թվով ընտրատեղամասերն է պարունակում, որտեղ քվեարկում են զինվորները, այսինքն՝ այդ ընտրատարածքն, այսպես ասեմ, իշխանության ընտրակեղծարարության ամենամեծ խաղաքարտն է, և այդ խաղաքարտից՝ անկախ նրանից Լիսկան այնտեղ է, թե ոչ, իշխանությունները չեն հրաժարվի։ Լիսկան կարող է գնալ, բայց լիսկայության երևույթը մնալու է այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը և նրա Հանրապետական ռեժիմը շարունակեն կեղեքել այս երկիրը»- ասաց նա։

 Հնչող տեսակետներին, թե ընտրախախտումների անվան տակ նույն քաղաքական ուժերը իրենց անգործությունն ու պասիվությու՞նն են թաքցնում, Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի դեպքում անհեթեթություն որակեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել