1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում դատարանը ուրբաթ օրը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել Ջեյմս Բագարոզոյին, ով Բեֆալո քաղաքում 30 տարվա ընթացքում վճարովի կայանատեղիներում սպասարկում էր 70 հաշվիչի: Նա մեղավոր է կայանատեղիների ավտոմատ սարքերից ճանաչվել մոտ 1 մլն 25 ցենտ արժողությամբ մետաղադրամների գողության մեջ:

Հետաքննությունն ապացուցել է, որ հաշվիչները սարքին դարձնելու փոխարեն նա դրանք այնպես է կարգավորել, որպեսզի կարողանա դրանցից հեշտությամբ մետաղադրամներ վերցնել: Ընդհանուր առմամբ, 58-ամյա ամերիկացին 8 տարվա ընթացքում 210 հազար դոլար է գողացել, այսինքն՝ գրեթե 1 մլն: Գողացված մետաղադրամները, որոնց ընդհանուր քաշը 4.5 տոննա է, Բագարոզոն բանկ է դրել:

«Նա այնքան լավ հարաբերությունների մեջ է եղել բանկի աշխատակիցների հետ, որ վերջիններս ժամանակի ընթացքում նրան հատուկ տուփեր են տվել, որոնում տեղավորվում են 500 դոլար կազմող 25 ցենտանոց մետաղադրամները»,- ասել է ՀԴԲ աշխատակից Ռոբ Գրոսը:

Գողությունը պարզել հնարավոր է եղել միայն այն ժամանակ, երբ որոշ կայանատեղիներում էլեկտրոնային հաշվիչներ են տեղադրվել, հաղորդում է ITAR-TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել