
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցող «Մուսուլման եղբայրներ» շարժման խոստացած «ցասման ուրբաթը» 91 մարդու կյանք է խլել, հայտնում է Взгляд-ը՝ Reuters գործակալությանը հղումով։
Ինչպես հայտնում է AFP-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով, ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի ավելի քան 1.000 մասնակցի։
««Մուսուլման եղբայրներ» շարժման ձերբակալված անդամների թիվը հասել է 1.004-ի»,- գործակալությունը մեջբերում է ՆԳՆ հաղորդագրությունը։
Եգիպտոսում անկարգությունները սկսվել են չորեքշաբթի օրվանից, երբ զինվորականները սկսեցին մոնտաժել Մուրսիի աջակիցների վրանային ճամբարները։ Մեկ օրում պաշտոնապես հաղորդվում էր ավելի քան 600 զոհի մասին, մինչդեռ շարժումը հայտնում էր մոտ 2.000 մարդու մահվան մասին:
Ամբողջական հոդվածը և տեսանյութը՝ այստեղ