
Ժողովուրդ, ասում եմ էլի, մառազմն ա պատել մեր լրատվական դաշտին: Ասենք, իմ մոտ կանտուզիա ա առաջացնում էն փաստը, որ Պուտինի ադրբեջանական այցի մասին հրապարակումների 90 տոկոսը ֆիքսվել ա էն պահի վրա, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցը տո լի դիտավորյալ, տո լի միամիտ Սերգեյ Լավրովի անունը ասելուց ասել ա «Սիկ...Սերգեյ Լավրով»:
Հա, ի՞նչ, ջհանդամիս թե չի ասել, ու ի՞նչ էական ա, դիտավորյա՞լ է ասել, թե՞ իրոք միամիտ ա ստացվել:
Այ ձեր արևին ղուրբան, տենց ջանասիրությամբ ու մանրամասնություններով պատմեիք, թե ի վերջո ի՞նչ են բանակցել, ի՞նչ են ստորագրել, ի՞նչ հետևանքներ դրանք կունենան Ադրբեջանի, Ռուսաստանի, ի վերջո՝ հենց Հայաստանի վրա...
Բայց դե չէ, շրջանառվող հրապարակումների 99 տոկոսը յա «սիկ»-ի մասին ա, յա էլ կոֆեի բաժակ նայելու լավագույն ավանդույթներով կազմված «վերլուծություններ»:
Թվում ա, թե մեդիա դաշտի մեծացումը ու դրա ներկայացուցիչների քանակի ավելացումը պետք ա նպաստեն, որ որակը բարձրանա՝ մրցակցության հաշվին, էն էլ չէ, չեմ դալշե վ լես, ծեմ ավելի շատ ղասաբություն: Ինչի՞ ա Հայաստանում էսքան հաճախ խիարը թարս բուսնում: