«Հրապարակ»-ն անդրադարձել է վերջերս «Կիլիկիա» գործարանի փակման մասին լուրերին՝ փաստելով, որ արդեն մի քանի օր է, ինչ խանութները նորից լցվել են «Կիլիկիա» գարեջրով։

 «Ի՞նչ փոխվեց մեկ շաբաթում, հարթվեցի՞ն արդյոք բոլոր խնդիրները՝ հարցրինք Աժ ՀՀԿ–ական պատգամավոր, գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին։ Նա նախկինի պես զարմացավ գործարանի հետ կապված խնդիրների, առավել ևս դրանց լուծման մասին հարցադրումից։ «Բայց ի՞նչ է եղել որ, մեր գործերը միշտ էլ լավ են եղել։ Էն ժամանակ չգիտեմ ինչ է եղել, երևի լավ է եղել սպառումը, դրա համար էլ գարեջրի պակաս է զգացվել»,– փորձեց մանևրել ՀՀԿ-ական պատգամավորը, հետո հանկարծ հիշեց,. որ գործարանը տեխնիկական խնդիրներ է ունեցել.

 «Ես, ճիշտն ասած, էդքան չեմ զբաղվում գործարանի հարցերով, բայց իմացա, որ հոսքագծերից մեկն է փչացել, բայց բերել՝ նորն են տեղադրել»։ Պատգամավորից ճշտեցինք՝ ապագայում գործարանին վտանգ չի ՞ սպառնում, փակվելու հեռանկար չկա՞։ «Չի կարող փակվել էդ գործարանը, ո՞նց կարա փակվի։ Ոչ միայն հարկայինում խնդիրներ չունեմ, այլև ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ՝ իմ ընկերներն են»,– բավական անվստահ ձայնով ասաց գարեջրի գործարանի սեփականատերը»,– գրում է թերթը։ 

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել