«Առավոտ»-ը գրում է.
«Երեկ գյումրեցի տաքսու վարորդները բողոքի էին դուրս եկել՝ երկրի իշխանություններից պահանջելու, որ բացատրություն տան, թե ինչո՞ւ են թույլատրել Շիրակի ներկայիս ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, ԱԺ պատգամավորներին՝ ինքնագլուխ ձևով թանկացնելու իրենց գազալցակայաններում վաճառվող վառելիքի արժեքը։ Ընդ որում, ըստ վարորդների, նման «անարխիա» միայն Գյումրիում է, գազի թանկացումից հետո վառելիքի ամենաբարձր գինը սահմանվել է ամենաընչազուրկ քաղաքի գազալցակայաններում։ Եթե մյուս վայրերում մեկ խորանարդի արժեքը 160 դրամ է, 170, ամենաթանկը՝ 185 դրամ, ապա Գյումրիում ներքին համաձայնության արդյունքում միանգամից 200 դրամ է դարձել։
Վարորդների ասելով, Գյումրին իր հերթին վարակել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերին, մյուս տեղանքներում Էլ հետզհետե հասցրել են 200 դրամի։ «Կամայական գներ են Գյումրիում, ամբողջ Հայաստանում գազի թանկացումից հետո ամենամաքսիմալ գինը 185 դրամ է, տեղեր կան՝ 170, 160, իսկ Գյումրամ 200 դրամ է, և ստանդարտ գին է, իբրև թե մարդիկ սոցիալապես ընտիր պայմաններում են ապրում, 200 դրամ են դարձրել։ էդպիսի գին ոչ մի տեղ չկա, ամեն շաբաթ դրսերում եմ, տեսնում եմ, չեմ հասկանո՞ւմ ինչ է կատարվում, ամենաթանկ գինն են սահմանել ու չգիտես ինչու, որպես մեծահարուստների քաղաքի՞։ Էդ զապռավկեէի տերեը չեն մտածո՞ւմ, որ էգուց առանց քյար կմնան, առանց էդ էլ ժողովուրդը էս քաղաքից գոլորշիանում է, Գյումրին անմարդաբնակ վայր է դարձել, մի քանի ավտո ունեցող են մնացել, նրանք էլ կվաճառեն, կգնան։ Բա գազի որակը, բան չես հասկանա, էստեղ լցնում ես, էնտեղ վերջանում է, կալորիականություն, նյութ չունի, էս երկիրը գոնե մի տեր ունի՞», -հարցնում էր տաքսու վարորդներից մեկը՝ Գևորգ Հովհաննիսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: