«Առավոտ»-ը գրում է.

«Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ հրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան սսրքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին։ Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ և կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։

 Aravot.am–ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանից մեկնաբանություն խնդրեց նամակի վերաբերյալ, արդյոք աղմկահարույց նամակը խոսում է այն մասին, որ եկեղեցու ներսում առողջացման պրոցես է գնում։

 «Իմ կարծիքով՝ եկեղեցում ձևավորվել է մի քանի կլան, և ըստ էության՝ երկու հիմնական կլան, որոնց միջև էլ պայքար է ընթանում, սակայն այդ պայքարն, ըստ իս, չունի որոշակի գաղափարական, աստվածաբանական կամ դավանաբանական հիմք, այդ պայքարի մեջ չկան գաղափարներ, որոնք տանում են ռեֆորմի, ինձ թվում է՝ սա ուղղակի ներկլանային պայքար է, ոչ ավելին։ Որովհետև երկու կողմերում էլ կան և՛ ազնիվ հոգևորականներ, և՛ շատ կասկածելի վարքով մարդիկ։ Տվյալ պարագայում, պայքարը գնում է անձերի միջև և ոչ թե որևէ գաղափարի կամ բարեփոխումների շուրջ, այդ առումով ես այդ ամենի մեջ որևէ առողջացման միտում չեմ տեսնում, սակայն այն, ինչ հիմա կատարվում է եկեղեցում, արդեն պետք է հրապարակային բնույթ ստանա, և մարդիկ, և հասարակությունը փորձեն այդ հրապարակային քննարկումների միջոցով ստանալ դիսկուրս»,–ասաց պարոն Դանիելյանը»,– գրում է թերթը։ 

 Շարունակությունը` թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել