
«Հրապարակ»-ը գրում է.
«Խմբագրություն էին զանգահարել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից և ասում էին, որ օրենքն իրենց ՔԿՀ-ի տարածքում չի գործում։ 13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, և նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը։ Ժամանակին՝ մի կարճ շրջան, այսպիսի օրենք ընդունվեց, որը հետագայում վերացվեց, սակայն այդ շրջանում հանցանք կատարած բոլոր անձանց վրա պետք է տարածվի, քանի որ պատիժը խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։ ժամանակին Մ. Պողոսյանին անգամ ծանուցել են, որ իր կալանքի մեկ օրը հաշվվելու է օրուկես՝ այդ կարգի տակ ստորագրել են տվել։ Հիմա ՔԿՀ ադմինիստրացիան հրաժարվում է կիրառել այդ կարգը, հրաժարվում է կիրառել նաև Մալաթիա– Սեբաստիա համայնքների դատարանը, ում դիմել է դատապարտյալը։ Եվ Մանուկ Պողոսյանը երեկ, ի նշան բողոքի, հացադուլ է սկսել։ Նրան տեղափոխել են պատժախուց»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: