
Lurer.com-գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրուցի ընթացքում հաստատել է, որ Հենրիկ Մխիթարյանը պատրաստ է Բունդեսլիգայում իր նորամուտին:
«Հենրիկը թիմի մի մասն է: Մենք խաղացողների միջև արդեն անցկացրել ենք 70 րոպե տևողությամբ խաղ: Նա ավելի լավ տեսք ունի և ավելի ինքնավստահ է», - Կլոպի խոսքերը մեջբերում է goal.com-ը:
Այն, որ դորտմունդցիների ամենաթանկ ֆուտբոլիստը առաջիկա խաղում թիմի կազմում կլինի, հաստատում է նաև «Բորուսիայի» թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» առաջիկա խաղը Բունդեսլիգայում տեղի կունենա օգոստոսի 18-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել