
Քաղաքապետարանի շենքը` քաղաքային իշխանության քարացած սիմվոլն է, աստիճաններին կանգնած ոստիկանները` պսևդոանհաղթահարելի ուժը, որն ամեն կերպ փորձում է պաշտպանել քաղաքային իշխանությունները քաղաքացիական ակտիվության սիմվոլներից: Քաղաքապետարանի ներսում հայտնված թռուցիկները, տորթը, պատին ցուցադրվող ֆիլմը կոտրում են քարացած սիմվոլների անձեռնամխելիության միֆը: Քաղաքապետարանի աստիճաններն ու պատուհանագոգերը ատամներով պաշտպանող ոստիկանները համակարգի հնացած մտածելակերպի դրսևորումն են, որովհետև ցույց են տալիս իշխանությունների շեշտադրումը «անձեռնամխելիության» պահպանման վրա, այնինչ նոր արժեքներ ու գաղափարներ կրողների համար այդ «անձեռնամխելիությունը» վաղուց հաղթահարված է, որովհետև կարևորը ոչ թե քաղաքապետարանի ներսում քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է, այլ գաղափարների...