1in.am-ը գրում է.

Ռիհաննայի բարբադոսյան արձակուրդները վերջացել են, և աղջիկը վերադարձել է իր աշխատանքին: 

Այսպես, համացանցում վերջերս հայտնվել է նրա մասնակցությամբ River Island-ի նոր տեսահոլովակը, իսկ նախօրեին երգչուհին աշխատել է Work երգի տեսահոլովակի վրա: Երբ նկարահանման հրապարակի լուսանկարները հայտնվել են համացանցում, երկրպագուները տարածել են, թե Ռիհաննան նոր ընկեր ունի: 

Բանն այն է, որWork ստեղծագործությունը Ռիհաննան ձայնագրել է A$AP Rocky ռեփերի հետ, և նա նույնպես մասնակցել է նկարահանումներին: Սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսները սիրահարված են, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ քննարկվող լուսանկարներում նրանք համբուրվում են, գրկախառնվում են կամ իրար ձեռք են բռնում: 

Եթե հավատանք խոսակցություններին, այսքան լավ լուսանկարներ ստացվել են ոչ միայն Ռիհաննայի դերասանական խաղի արդյունքում: Նկարահանման ականատեսները պատմում են, որ զուգընկերները ոչ միայն աշխատանքային հարաբերություններ ունեն: Լուրեր են պտտվում, որ երիտասարդներն իրենց սիրահարների պես են պահում ոչ միայն նկարահանման հրապարակում, այլև դրանից դուրս: 

Իսկ ահա զույգին մոտ գտնվող աղբյուրներն էլ պնդում են, որ Ռիհաննան և Ռոքին միասին են արդեն մի քանի ամիս: Իբր թե նրանց հարաբերությունները մարտին են սկսվել, երբ ռեփերը Ռիհաննայի հետ միասին մեկնել է Dimond շրջագայությանը: Երիտասարդը երեք ամիս շարունակ երգչուհու կողքին է եղել: 

Այս խոսակցություններն ավելի է թեժացնում հենց ինքը՝ Ռիհաննան, ով ապրիլին Instagram-ում տեղադրել էր մի լուսանկար, որտեղ նա ռեփերի հետ գրկախառնված էր:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել