
Yerevannews.am-ը գրում է.
Օգոստոսի 15-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի ճակատային շրջանի պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, որտեղ նրա ծնողները բանավոր հայտարարել են, որ երեխան վնասվածքը ստացել է բարձրությունից անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 22.20-ին, բաժին է ներկայացել 25-ամյա երիտասարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի մոտ երեխային վրաերթի է ենթարկել ինքը` իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել