Ladynews.am-ը գրում է.

Ինչպես ներկայացնում է բրիտանական The Telegraph-ը, կանայք տարվա ընթացքում ստում են միջինը 500 անգամ: Ամենից հաճախ հնչող սուտը քաշը թաքցնելուն է վերաբերում: Կանանց հնչեցրած «ամենամեծ» սուտ արտահայտություններն են «Ես շատ փոքր կտոր կերա», «Ես գրեթե բան չեմ ուտում, բայց չգիտեմ, թե ինչու գիրանում եմ…»:

Ընդ որում, այս արտահայտությունները կանայք անում են շաբաթական ամենաքիչը 7 անգամ: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստում են հիմնականում ուտելիքի և հաճելի զգացողությունների հետ կապված հարցերում ու իրենց «հեքիաթները» պատմում առաջին հերթին իրենց ամուսիններին կամ ընկերուհիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել