Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարում առաջադրվել է 6 թեկնածուPanARMENIAN.Net -ը գրում է.

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել հինգ քաղաքացի:

Պատգամավորական մանդատի համար կպայքարեն անկուսակցականներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաև Արմեն Սերյոժայի Կարապետյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը` «Ժառանգություն» կուսակցության կողմից:

Նշենք, որ Համաձայն նախապես հաստատված ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականացվի մինչև օգոստոսի 25-ը:

Թիվ 38-ում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով նշանակվեց Սյունիքի մարզպետ, ինչից հետո պատգամավորի այդ մանդատը թափուր էր մնացել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել