1in.am-ը գրում է.

Ամերիկացի փոփ աստղ Մադոննան այսօր 55 տարեկան է դառնում: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա որոշել է շքեղ միջոցառումներ չկազմակերպել և ծննդյան օրը նշել ընտանեկան միջավայրում:

Մադոննա Լուիզա Վերոնիկա Չիկոնեն ծնվել է 1958-ին Միչիգան նահանգի Բեյ Սիթի քաղաքում՝ իտալական ծագում ունեցող ամերիկացու բազմազավակ ընտանիքում:

19 տարեկանում Մադոննան, գրպանում 35 դոլար, եկել է Նյու Յորք՝ հաստատ որոշելով աստղ դառնալ: Նա փոխել է ցածր վարձատրվող մի քանի մասնագիտություն, ապա սկսել պարել բալետի խմբում և երգեր գրել: Շուտով աշխարհը տեսավ «վատ աղջկա» ցնցող կերպարը՝ կարճ բլուզ, բաց որովայն, շատ կարճ կիսատաբատներ, վատ ներկված մազեր և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել