Աշխարհում գոյություն ունի յոթ վանք, որոնք զարմանալիորեն տեղակայված են մեկ գծի վրա։ Եթե դիտարկենք քարտեզն ու վանքերն իրար միացնենք, ապա ուղիղ գիծ կստանանք։ Այս վանքերից յուրաքանչյուրը նվիրված է միևնույն սրբին՝ Միքայելին։

Այդ գիծը Միքայել հրեշտակապետի սրի խորհրդանշանն է, որով նա հաղթել է Սատանային։ Գիծը նաև ույց է տալիս Արեգակի հետագիծը, որով մեր լուսատուն շարժվում է ամառային արևադարձի օրերին։ Այդ ճանապարհն անցել է ինքը՝ Միքայելը, երբ իջել է երկնքից՝ հաղթելու Սատանային։ Վանքերն իրարից շատ հեռու են գտնվում և կառուցված են տարբեր պետություններում՝ Իսրայելից մինչև Իռլանդիա։ Այս երևույթն այլ կերպ բացատրել հնարավոր չէ, քան լեգենդների օգնությանը դիմելով։

Սուրբ Միքայելի մասին պատմությունները մեծ տարածում են ստացել Եվրոպայում 5-րդ հարյուրամյակում և հասել են անգամ Իռլանդիա։ Այս ամենը տեղի է ունեցել շնորհիվ հրաշքի, երբ 490 թ. հրեշտակապետը հայտնվել է իսպանացի մի եպիսկոպոսի։ Այդ հրաշքի մասին լուրերը տպավորել են հատկապես մի շարք երկրների հավատացյալների, ինչի արդյունքում սկսել են տարբեր վայրերում կառուցվել վանքեր՝ նվիրված սուրբ Միքայելին։

Իռլանդիայում՝ Սքելինգ լեռան վրա, կա հրաշալի վանք, որը սրբատեղիի է վերածվել աշխարհի հավատացյալների համար։ Եվ չնայած այն կառուցվել է 5-րդ հարյուրամյակում, հրաշալիորեն պահպանվել է մինչ օրս, քանի որ անմատչելի վայրում է տեղակայված։ Հենց այս վանքից էլ սկսվում է կատարյալ ուղիղ գիծը, որն իրար է միացնում բոլոր յոթ վանքերը։ Այն վերջանում է Իսրայելում՝ Ստելլա Մարիս վանքում։

Գլխավոր սրբատեղին, որը կառուցված է սուրբ Միքայելի պատվին, Իտալիայի Գարգանո լեռան վրա է գտնվում։ Այն գոյություն ունի արդեն 5 հարյուրամյակ, և կառուցված է ոչ թե գետնի վրա, այլ քարանձավի ներսում, որը բնական եղանակով է կազմավորվել։ Համաձայն կաթոլիկ հավատքի՝ Միքայելը Գարգանո լեռան վրա հայտնվել է 4 անգամ։ Հենց դրանից հետո էլ մարդիկ սկսել են հավատալ նրան։

Սուբ Միքայելի ամենաբարձր արձաններից մեկն ունի 3 մ բարձրություն և գտնվում է հունական Սիմի կղզու Պանորմիթիս վանքում։ Վերջինս մի ժամանակ եղել է Ապոլլոնի տաճար, սակայն հետագայում վեր է ածվել վանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել