1in.am-ը գրում է.

Մինչև 55 տարեկան մարդիկ սուրճի չափազանց շատ օգտագործման դեպքում ենթարկվում են վաղաժամ մահվան բարձր ռիսկի. պարզել են ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով 20-87 տարեկան 43 հազար մարդկանց վերահսկվող խմբի կենսակերպը:

Պարզվել է, որ 55 տարեկանից երիտասարդ մարդկանց շրջանում, ովքեր շաբաթական ավելի քան 28 բաժակ սուրճ են խմել, վաղաժամ մահվան ռիսկը ավելի քան 50 տոկոսով բարձր է այն մարդկանց ռիսկից, ովքեր սուրճ ավելի քիչ են օգտագործել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Գիտնականները նշում են, որ սուրճն ունի բարդ քիմիական բաղադրություն,որում պարունակվող նյութերը կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա՝ կախված օգտագործման չափաքանակից:

Սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք խթանում են ուղեղի ակտիվությունն ու օգնում պայքարել բորբոքային գործընթացների դեմ:

Միաժամանակ, սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Այն պարունակում է մեծ քանակությամբ հոմոցիստեին՝ նյութ, որը նպաստում է անոթային աթերոսկլերոզի զարգացմանը: 

Գիտնականները նշում են, որ շատ սուրճ խմող մարդիկ առավել հակված են ծխելու, ինչը կարղ է մասամբ բացատրել վաղաժամ մահվան ռիսկի առաջացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել