«Ավանգարդ»-ը գրում է.

«Այն, որ հայկական այսպես կոչված շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ընդգրկված են «Կյանքի խոսք» կոչվող աղանդում՝ գիտենք վաղուց և առիթներ ունեցել ենք անդրադառնալու։ Որևէ մեկին գաղտնիք չէ, որ երգիչներ Մհերը, Անդրեն, Գոռ Սուջյանը, «Վիտամինից» ոմանք, պատանի երգիչ Վլադիմիր Արզումանյանը, որը մանկական «Եվրատեսիլի» հաղթող դարձավ, այս աղանդի ներկայացուցիչներն են։ Սակայն քչերը գիտեն, որ ամենաագրեսիվ աղանդներից այս մեկն այսօր սկսել է ընդարձակել իր գործունեությունը պատվիրելով արդեն թատերական բեմադրություններ, պարային համարներ, որոնց նպատակն է քարոզել «Կյանքի խոսքի» գաղափարներն ու ավելի շատ մարդիկ ընդգրկել։

 Մենք զանգահարեցինք աղանդի հայաստանյան ներկայացուցչություն և հետաքրքրվեցինք մեր ունեցած տեղեկատվությամբ։ Այստեղ չհերքեցին, որ իրենք ունեն թատերական ու պարային խմբեր և համագործակցում են տարբեր երգիչ–երգչուհիների հետ։ Իհարկե, շեշտեցին համագործակցել բառը, բայց ոչ այն, որ նրանք իրենց աղանդի ներկայացուցիչներն են։ Կարևորն այն է, որ արդեն շատ բան ակնհայտվում է։ Մնում է մտահոգվել այն խնդրով, որ ունենալով ահռելի ֆինանսական միջոցներ և կարողանալով գայթակղել մարդկանց մեծ փողերով, այս աղանդն արդեն տարածվում է Հայաստանում...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել