
«Հրապարակ»-ը գրում է.
«Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները կրկին դժգոհում են՝ գործարանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը։ Աշխատակիցները պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3-4 ամսվա աշխատավարձ, բայց սա միայն այս տարվա համար, քանի որ նախորդ տարիներից ևս գործարանն աշխատակիցներին կուտակած պարտքեր ունի. 2-3 ամսվա պարտք՝ 2011 թվականից, և 3-4 ամսվա՝ 2012 թվականից։ Ստացվում է՝ միջինը 9 ամսվա պարտք։
Գործարանում աշխատակիցների միջին աշխատավարձը տատանվում է 80-150 հազար դրամի միջակայքում։ 150 հազար դրամն առավելագույն աշխատավարձն է, սակայն ամբողջական պարտքն աշխատակիցներին հսկայական թիվ է կազմում, քանի որ գործարանում 930 աշխատակից կա՝ գործարանի 3 ենթաբաժիններում»,– գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։