
Aravot.am-ը գրում է.
Այսօր երեկոյան Երեւանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները քննարկում էին, թե ինչպես պետք է վարվեն իրենց վիրավորողների հետ եւ տարբեր միջադեպեր էին պատմում՝ սադրիչների, պաշտոնյաների հետ կապված: Ակտիվիստներից մեկը՝ Թեհմինե Ենոքյանը պատմեց, թե ինչպես է իրեն վիրավորել Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, երբ նրան փորձել է մի քանի հարց տալ՝ տրանսպորտի սակագների մասին. «Հարցրեցի՝ եթե մենք ձեզ նամակ գրենք, դուք մեզ կպատասխանե՞ք, որտե՞ղից են այն հաշվարկները, որ դուք արել եք»:
Սկզբում Հենրիկ Նավասարդյանը փորձել է հեռանալ, իսկ հետո, ըստ Թեհմինե Ենոյանի պատմածի՝ «Շուռ եկավ ու ասեց՝ քո ծնողը քեզ տեսե՞լ ա: Ինքը փորձեց գործնական դաշտից տանել ինձ դեպի անձնական դաշտ: Նրան թվում է, թե իմ ծնողն ինձ չի տեսնում: Ես ժպտացի եւ թողեցի, որ ինքը հիմար կարգավիճակում մնա»...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ