
1in.am-ը գրում է.
Մոտենում է Գիտելիքների օրը, երբ ամբողջ աշխարհից հազարավոր աշակերտներ և ուսանողներ վերադառնում են դասարաններ և լսարաններ:
Ինչպես պարզվել է ամերիկյան ուսանողների շարքը կլրացնի ամերիկյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը: Ռոբերտ Փաթինսոնից բաժանվելուց հետո 23-ամյա դերասանուհին լրջորեն մտածում է իր ապագայի մասին: Ինչպես հաղորդում է ամերիկյան x17online.com պորտալը, Քրիստենը որոշել է Լոս Անջելեսի համալսարանում անգլիական գրականության կուրս անցնել:
«Անընդհատ նկարահանումների պատճառով Քրիստենը չի հասցրել ավարտել քոլեջը, այդ պատճառով նա ցանկանում է արժանապատիվ կրթություն ստանալ հենց հիմա: Քրիստենը սիրում է կարդալ և պատրաստ է հենց հիմա գործի անցնել: Իհարկե, նրա համար դժվար կլինի, բայց երբ դիպլոմը ստանա, կարող է առանց դժվարության ընտրել իր ճանապարհը»,- պատմել է Ստյուարտի մտերիմ ընկերը՝ բրիտանական The Sun տաբլոիդին տված հարցազրույցում:
Ի դեպ, Քրիստենը մտադիր չէ ավարտել դերասանական կարիերան: Հիմա նա զբաղված է նկարահանումներով, այդ պատճառով դասընթացները հեռակա կարգով կընթանան, որոնց համար ուսանողի ներկայությունը պարտադիր չէ: