Եղունգները կրծելն ավելին է, քան պարզապես վատ սովորությունDoctors.am-ը գրում է.

Վահանաձև գեղձի թերֆունկցիան հանգեցնում է եղունգների և մատների ծայրի մաշկի փոփոխությունների: 

Մարդն առանց գիտակցելու փորձում է ազատվել մահացած, եղջերացած մաշկից ու շերտազատված եղունգներից և կրծում դրանք: 

Վահանաձև գեղձի թերֆունկցիայի նշանները հետևյալն են՝ 


- ավելորդ քաշ, 
- աշխատունակության անկում, 
- տեսանելի փքվածություն

Եղունգների սպիտակ լաքաներն օրգանիզմում ցինկի պակասի նշան են: Ցինկի քանակը կարելի է վերականգնել՝ ընդունելով վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք ցինկ են պարունակում: Եվս մի նշան է ժամացույցի ապակու ախտանիշը,երբ եղունգները ժամացույցի ապակի են հիշեցնում, իսկ մատները թմբկափայտիկների են նման: 

Այս ախտանիշը պայմանավորված է ծայրամասային արյունամատակարարման անբավարարությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է սրտային կամ թոքային հիվանդություններով: Եղունգներին փոքրիկ փոսիկները խոսում են հոդերում սկսվող բորբոքային պրոցեսների կամ փսորիազի մասին: Մեկ խորը փոսիկով եղունգը ռևմատոիդ արթրիտի կամ երկաթի պակասի նշան է: 

Կարևոր է նաև եղունգի գույնը: 

Եղունգները դեղին են լինում ծխողների կամ եղունգի լաք հաճախ օգտագործողների մոտ, բայց հիմանականում սա սնկային վարակի նշան է: Կապտավուն կամ երկնագույն եղունգները թթվածնաքաղցի նշան են, ինչը սրտի հետ խնդիրիներ է մատնանշում: Եղունգների գույնի բացանալը վկայում է լյարդի հետ կապված խնդիրների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել