
168.am-ը գրում է.
Ռուս միլիարդատերերը փորձում են չբարձրաձայնել իրենց երեխաների ապագայի հետ կապված ծրագրերը, սակայն գաղտնի տեղեկատվությունն, ի վերջո, դառնում է հանրային սեփականություն: Մեծահարսուտների երեխաների թվով Մոսկվան առաջատար է համարվում: Ըստ Guardian-ի՝ ռուս օլիգախների մեծ մասն իրենց երեխաների կյանքը գաղտնի է պահում, սակայն նրանց երեխաների անձնական կյանքը մի օր բացահայտվում է:
Ռոման Աբրամովիչի 19-ամյա որդին` Արկադին, վերջերս կնքել է իր առաջին խոշոր գործարքը: Նա 46 մլն դոլարով գնել է սիբիրյան նավթի սկզբնաղբյուրի բաժնեմասերից մեկը: Իսկ 2010 թվականին, թեև անհաջող, բայց նա փորձում էր գնել պատանեկան ֆուտբոլային «Կոպենհագեն» ակումբը
Միլիարդատեր Դմիտրի Ռիբալովլևի դուստրը` 23-ամյա Եկատերինան, ով հայտնի է թանկարժեք գնումների կատարմամբ, անցյալ տարի 88 մլն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում` դրանով իսկ գրանցելով նյույորքյան անշարժ գույքի ամենաթանկ գնումների ռեկորդը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ