
Ladynews.am-ը գրում է.
Անյուղ կաթնաշոռն առօրյայում ոչ բոլորն են օգտագործում, թեև դրա օգտակար հատկությունների թիվն անսահման է: Հենց այդ օգտակարությունն է նպաստում, որ զուտ կաթնաշոռի դիետայի հետևող մարդիկ չզգան ավելորդ թուլություն ու չհյուծվեն: Այն բավական արդյունավետ է կիլոգրամներ կորցնելու տեսանկյունից. փոփոխությունը կտրուկ չէ, բայց արդյունքը չի ուշանա:
Առաջարկում ենք կաթնաշոռի դիետայի 2 տարբերակ:
1. Կաթնաշոռի դիետա: Այն տևում է 3-5 օր կախված դիմադրողականությունից և ուտելու պահանջից: Նախատեսում է, որ պետք է մեկ օրում ընդունել միայն 500 գր ոչ յուղոտ կաթնաշոռ և 2 բաժակ կեֆիր: Այս քանակութունը պետք է բաժանել 5 մասի, այսինքն՝ օրվա ընթացքում այս քանակն ընդունել 5 անգամով: Կարելի է ցանկացած չափ ջուր ու կանաչ թեյ խմել, իսկ եթե չեք կարողանում առանց սև սուրճի ու սև թեյի, ապա կարող եք խմել օրն ընդամենը 1-2 բաժակ:
2. Կաթնաշոռամրգային դիետա: Այս դիետան տևում է 5-7 օր: Օրվա ընթացքում պետք է ուտեք 4 անգամ: Ամեն անգամվա սնունդը ենթադրում է 100 գր ոչ յուղոտ կաթնաշոռ խառնած ցորենի թեփի կամ վարսակի փաթիլների հետ (վերջինը պատրաստել նախօրոք: 1-2 թեյի գդալ թեփը կամ փաթիլները կես ժամ թողնել եռացրած ջրի մեջ, ապա քամել): Ամեն մեկ բաժնին կարելի է ավելացնել նաև մի քիչ մեղր, մրգեր կամ պտուղներ: Առավոտյան և երեկոյան կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր: