1in.am-ը գրում է.

Լավ կրթության կողմնակի ազդեցություն կարող են դառնալ տարբեր հոգեկան շեղումներն ու հիվանդությունները: Այս եզրակացությանն են եկել զանգվածային ուսումնասիրություններ կատարած Բելգիայի Գենտի համալսարանի գիտնականները: Նրանց տվյալներով՝ երկու և ավելի բուհեր ավարտած մարդիկ, իրենց ստացած գիտելիքներն օգտագործելով՝ հոգեկան շեղումներ ստանալու ռիսկերի առջև են կանգնում:

Հավանականությունը մեծ է, որ իրենց զբաղեցրած պաշտոնի համեմատ՝ չափազանց խելացի մարդիկ հոգեկան շեղումներ կարող են ունենալ: Նրանց մեծամասնությունն ընկճախտով է տառապում: Ուսումնասիրության ընթացքում մասնագետները 25-61 տարեկան ավելի քան 17 հազար մարդու են ուսումնասիրել: 

Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ աշխատանքում նրանք նոր բաներ չեն սովորում։ Որպես կանոն՝ նրանք ուրիշների վրա հույս չեն դնում, ոչ մի տեղից օգնություն չեն ակնկալում, որն էլ կարող է հոգեկան խնդիրներ առաջացնել: 

Ամենակարևորն այս դեպքում աշխատանքում աճելու հնարավորությունն է, այս դեպքում մարդու հոգեկանին ոչինչ չի սպառնում: 

Վերջերս գիտնականները հայտարարել էին, որ բարձր ինտելեկտով մարդիկ հաճախ են հարբեցողներ դառնում, սակայն դեռ չեն պարզել դրա պատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել