
1in.am-ը գրում է.
Լեդի Գագան չի դադարում երկրպագուներին ուրախացնել իր արվեստով. սկզբում մեկ շաբաթ առաջ երգչուհին թողարկել է Applause սինգլը, իսկ մի քանի օր անց երկրպագուները դիտել են այդ երգի տեսահոլովակը: Սկզբում բոլորը կարծել են, թե հենց սա է երգի պաշտոնական հոլովակը: Սակայն ինչպես և հայտարարել էին պրոդյուսերները, այն կթողարկվի օգոստոսի 19-ին:
Իր մասին մեկ անգամ ևս հիշեցնելու նպատակով Գագան համացանցում տեղադրել է այն տեսագրությունը, որտեղ Applause երգի տակ ինքը զվարճանում է գիշերային ակումբում: Երկուշաբթի օրը երգչուհին տեսագրել է գեյ-ակումբ իր այցելությունը: Հենց այդ տեսագրությունն էլ հայտնվել է համացանցում և մեծ աղմուկ բարձրացրել:
Հարկ է նշել, որ Լեդի Գագայի Artpop ալբոմի նախնական պատվերները սահմանել են բոլոր ռեկորդները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_206785.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել