Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 15-ի ժամը 18-ը,  առաջադրվել են պատգամավորի հինգ թեկնածուներ:   Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը,  թ.38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերջինն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել  է «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանը:   Մինչ այդ թ.38 ԸԸՀ-ում ինքնաառաջադրել էին անկուսակցականներ՝  ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը, ինչպես ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը:    Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել