![](/static/news/b/2013/08/76024.jpg)
Tert.am-ը գրում է.
Հայագիտական համազգային կենտրոնի հիմնադիր Գևորգ Ներսիսյանը համոզված է, որ Գրիգոր Նարեկացու՝ eBay.com կայքում աճուրդի հանված ձեռագիրը բնօրինակը չէ և տարիներ առաջ այն վերանորոգվել է Մատենադարանում:
«Ավելի ուշադիր զննելով կայքում տեղադրված Նարեկացու ձեռագիրը, ևս մեկ անգամ համոզվեցի, որ խոսք լինել չի կարող օրիգինալի մասին»,- ասաց նա։
Tert.am-ի հետ նախորդ զրույցի ժամանակ Գևորգ Ներսիսյանը նշել էր, որ ձեռագիրը մագաղաթյա չէ: Էջերը պատրաստված են թղթից: Իսկ դա նշանակում է, որ այն ընդամենը օրիգինալից կամ գուցե ժամանակին արված մեկ այլ արտագրությունից արված արտագրություն է:
Առավել մանրամասն ուսումնասիրությունից հետո Գևորգ Ներսիսյանը նկատել է մատիտով արված նշումներ էջերի վրա: Այդպիսի նշումներ ձեռագրերի վրա հայտնվում են այն ժամանակ, երբ հարկ է լինում վերանորոգման համար տանել Մատենադարան:
«Ցանկացած մեկն, ով ունի հին ձեռագիր՝ կլինի դա Աստվածաշունչ, թե Նարեկ կամ Ավետարան , կարող է տանել Մատենադարան, վճարել և մասնագետները գիրքը կնորոգեն»,- բացատրեց նա։
Վերանորոգման համար իրենց հանձնված ձեռագրերը մատենադարանի աշխատակիցները նախքան ամբողջացնելը մատիտով էջադրումներ են կատարում, որպեսզի հետագայում կարողանան հեշտությամբ հավաքել: eBay.com կայքում տեղադրված ձեռագրի վրա մատիտով արված նշումները հստակ երևում են:
«Ես հետո հիշեցի, որ մոտ 10 տարի առաջ այս գիրքն ինձ առաջարկել են գնել: Այն ժամանակ վաճառողը ներկայացրեց ձեռագիրը, որպես 11-12-րդ դարերի աշխատանք և ցանկանում էր վաճառել 5000 դոլարով»,- ասաց Գևորգ Ներսիսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ