Hayeli.am-ը գրում է.

Այսօր Հայելի ակումբի հյուրերն էին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը եւ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս բուռն քննադատությամբ խոսեց երկրի ղեկավարների մասին:

 «Ամբողջ օրը ծիծաղը դեմքին ման ա գալիս, կիթառը ձեռը երգում ա: Դրա պատճառով էլ աղքատության, արտագաղթի թվերը մեծացել են»,- ասաց նա վարչապետի մասին:

Որքան էլ, որ Լեռնիկ Ալեքսանյանը փորձում էր հակադարձել նրան, այնուամենայնիվ, ՍԴՀԿ նախկին անդամը պնդեց, որ Սերժ Սարգսյանն արդար, թափանցիկ ընտրություններով չի ընտրվել: Նա աշխարհի հետ չի կարող խոսել «կամ-կամ»-ով, կամ «եւ-եւ»-ով:

«Ցավոք, մենք ունեցանք խայտառակ սպորտային դիվանագիտություն՝ ֆուտբոլային դիվանագիտության տեսքով եւ խայտառակ արտաքին քաղաքականություն»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ շատ բնական համարեց, որ Ալիեւի ընտրություններից առաջ Ռուսաստանի նախագահը պետք է լիներ Բաքվում: «Բավականին զուսպ տնտեսական պայմաններ էին, որի մեջ արտասովոր ոչինչ չենք տեսնում: Դա ռուսական քաղաքականությունն է Հարավային Կովկասում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել