ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը տրանսպորտով մի քանի ծանրաբեռնված ճանապարհներ հետիոտնային է դարձրել՝ բնակիչներին հաճոյանալու համար: Բնակչությունը պնդում է, որպեսզի հետագայում քաղաքն ընդհանրապես մաքրվի մեքենաներից՝ հանուն անվտանգության եւ լռության, գրում է Lentan-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:

Կորոնավիրուսի համավարակի սկզբում Հյուսիսային Կալիֆոռնիայի քաղաքներից մեկը ավոմեքենաների երթեւեկության համար փակել էր Խաղաղ օվկիանոսի լողափին սահմանակից մայրուղին, որպեսզի կարանտինում գտնվող մարդիկ ավելի շատ տարածք ունենան վազելու եւ հեծանիվ քշելու համար, ինչպես նաեւ մի քանի այլ ճանապարհներ, ներառյալ «Ոսկե դարպասներ» այգում, ուր տարեկան ավելի քան 24 միլիոն մարդ է այցելում:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 72 կիլոմետր փողոցներ ազատվել են տրանսպորտից: Բնակչության մի մասը կողմ է, որ փողոցները երթեւեկությունից ազատ մնան նույնիսկ համավարակից հետո: Մասնավորապես, տեղացիները, ովքեր ապրում են այժմ փակված քառագոտի առափնյա մայրուղու հարեւանությամբ, հիշում են, թե ինչպես էր համավարակից առաջ այն շատ աղմկոտ ու վտանգավոր հետիոտների եւ սահմանափակ շարժունակութկամբ մարդկանց համար: «Ազատ փողոցում լսելի է ծովափը, ալիքները: Դուք ձեզ զգում եք բնության մեջ եւ միեւնույն ժամանակ գտնվում եք Սան Ֆրանցիսկոյում»,- ասում է նախաձեռնության կողմնակից, տեղացի հեծանվորդ Վանեսա Գրեգսոնը:

Իշխանությունների որոշման հակառակորդները ճանապարհների հետագա փակելն անիմաստ են համարում, քանի որ շատերին հարկավոր է անընդհատ անձնական տրանսպորտով աշխատանքի գնալ, իրենց երեխաներին դպրոց տանել: Սա առաջին դեպքը չէ, երբ Սան Ֆրանցիսկոն հրաժարվում է տրանսպորտային ենթակառուցվածքից՝ հօգուտ կանաչ հետիոտնային տարածքների: 1989-ի երկրաշարժի հետեւանքով Էմբարկադերո մայրուղու վնասվելուց հետո այն դարձավ զբոսայգի, որն այժմ շատ սիրված է զբոսաշրջիկների շրջանում: Բոստոնի համալսարանի ուսումնասիրության համաձայն, 2020-ի ամռանը հարցված ԱՄՆ 130 քաղաքապետների ավելի քան 90 տոկոսը ավելի շատ բացօթյա վայրեր է ստեղծել, որպեսզի մարդիկ հանգստանան բաց երկնքի տակ՝ դրա համար օգտագործելով ավտոկայանատեղիներ կամ փողոցներ։ Գրեթե ամեն երկրորդը նշել է, որ իր քաղաքում այժմ որոշ փողոցներ փակ են միջանցիկ երթեւեկության համար, քաղաքապետների ավելի փոքր մասը հրահանգել է ամբողջությամբ փակել մի շարք փողոցներ: Հարցված ամերիկացի քաղաքապետների միայն վեց տոկոսն է ծրագրում ընդմիշտ պահպանել փոփոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել