Օրերս մեծ աղմուկ է հանել Աշոտ Աղաբաբյանի ու «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակց Լիանա Շաբազյանի կոնֆլիկտը: Ինչպես գիտեք, վերջինս Բուռնաշին մեղադրել է, որ իրենց սպառնացել է, որ կվերացնի իրեն ու դստերը, և խլել է իրենց պատկանող «Պորշե Կայեն» բավականին թանկարժեք մեքենան: Այնպես չէ, որ Բուռնաշն աչքիս լույսն է, բայց որքան ավելի շատ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս այս պատմության վերաբերյալ, այնքան ավելի շատ եմ սուտ մեկնության հոտ առնում: Համենայն դեպս այս պահի դրությամբ կարելի է հստակ հասկանալ, որ այս տիկինն էլ մի բարի պտուղ չէ, իսկ նրա վարկածին պետք է մեծ վերապահումներով մոտենալ: Սրա մասին փաստում է թեկուզ հենց նրա վերջին հեռախոսային հարցազրույցը լրագրողի հետ: Մեջբերում եմ.

«Հարգելի Լիանա, Ձեր հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով եմ զանգահարել: Հնարավո՞ր է հանդիպենք, խոսենք:

Գիտեք, ես հիմա այնքան վատ եմ ինձ զգում:

Մենք կարող ենք գալ Ձեր տուն:

Հիմա ես ոչինչ չեմ կարող խոսել, մինչեւ չտեսնեմ, թե գործն ինչ ընթացք է ստանում: Իսկ իմ համարը որտեղի՞ց գիտեք: Ես ի՞նչ իմանամ, որ Դուք լրագրող եք:

Դե դրա համար էլ ասում ենք` գանք, հանդիպենք, խոսենք:

Չէ, շնորհակալ եմ:

Ձեր հասցեին սպառնալիքները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ:

Չէ: Բայց անգամ իմ ձեռքի հեռախոսահամարն եմ փոխել: Սպառնալիքը ո՞րն է: Պարզ չի՞, որ քանի դեռ գործը քննության մեջ է, նրանք ոչինչ եւ ոչ մի բան էլ ոչ կասեն, ոչ կանեն:

Գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Ես ուղղակի օբյեկտիվ քննություն եմ խնդրում:

Տեսեք, հակառակ կողմն էլ ասում է, որ Աշոտ Աղաբաբյանին մոտավորպես 5 մլն-ի պարտք ունեք եւ այս մեղադրանքները հնչեցնում եք, որ այդկերպ զերծ մնաք պարտքերը մարելուց:

Ես ոչինչ չեմ կարող պատասխանել: Կներեք:

Ասում են նաեւ, որ ձեր վարած «Պորշ Կայեն» ավտոմեքենան պարտքի փոխարեն տարել, թողել եք այնտեղ, ինչը նաեւ տեսախցիկներն են ֆիքսել, հետո հաղորդում եք տվել, թե ձեր մեքենան առեւանգել են:

Ընկերուհի ջան, այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են ոչ թե ինձ, այլ իմ աղջկան:

Իսկ ո՞վ է նվիրել:

Դա արդեն ավելորդ հարց է:

Այնտեղի աշխատակիցները պատմում են, որ դուք որպես հավաքարար եւ մատուցող եք գրանցված եղել, բայց ձեզ նման ճոխություններ եք թույլ տվել:

Ե՞ս: Ամեն ինչ էլ կարող են ասել: Ես ունեմ բեյջ, որը տվել են, եւ կարող եմ ցույց տալ:

Եվ, եթե ոչ հավաքարար եւ մատուցողուհի, ապա ի՞նչ եք աշխատել:

Ոչինչ էլ չեմ աշխատել:

Բա այնտեղ ի՞նչ կարգավիճակ եք ունեցել:

Հիմա Դուք ի՞նչ եք ուզում ինձնից:

Ցանկանում եմ, որ այդ մեղադրանքներին արձագանքեք:

Թող ասեն ինչ ուզում են:

Ի դեպ, հայտարարել էիք, որ Աշոտ Աղաբաբյանը ասել է, թե 2 հազար դոլար կտա, ձեզ եւ ձեր աղջկան կվերացնեն: Կարծում եք, որ այդ գումարով կարելի է մարդասպա՞ն վարձել:

Կներեք դուք ինձ հասցրեցիք նրան, որ կարող է սկոռի կանչեն ինձ համար»:

Բանն այն է, որ այս տիկինը ինքն էլ չի հերքում, որ մոտ 20 հազար դոլար պարտք է Բուռնաշին ու ընկերության այլ աշխատակիցներին ու չկարողանալով այդ պարտքը վերադարձնել` բարձրացել է մեքենան գրավ դնելու հարցը: Գրավ դնել չկարողանալուց հետո (ինչպես ինքն է պնդում) նրան առաջարկվել է լիազորագիր ձևակերպել մեքենայի համար, որպեզի Աղաբաբյանն ինքը զբաղվի գրավի դիմաց վարկ վերցնելու հարցով, բայց տիկինը չի համաձայնվել: 
Չգիտեմ ինչը՝ ոնց, նախաքննությունը թող պարզի հանգամանքներն ու իրողությունը, բայց այս ամենը շատ նման է հետևյալ իրավիճակին. այս կինը պարտքեր է կուտակել, որոնք չի ուզում վերադարձնել կամ էլ չի կարողանում պարտատերերի հետ պայմանավորված ժամկետում վերադարձնել, Աղաբաբյանը շտապեցնում է ու տեսնելով, որ քցոցու հոտ է գալիս, որոշում է իր վրա վերցնել թե՛ իր, թե՛ իր աշխատակիցների պարտքերը վերադարձնելու հարցի լուծումը, իսկ տիկինն էլ որոշում է մեծ աղմուկ բարձրացնելու գնով գլուխն ազատել պարտքերից էլ, Բուռնաշից էլ, բայց միևնույն ժամանակ՝ չկորցնել «Պորշ Կայենը»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել