Առանց հայտնագործությունների մարդկության կյանքը զարգացում ապրել չէր կարող։ Սակայն գոյություն ունեն այնպիսի գյուտեր, որոնք բերել են ավելի շատ վնաս, քան օգուտ։

Քիմիական պարարտանյութեր

Այսօր շուկանորն ու խանութները լի են մեծ ու գեղեցիկ մրգերով և բանջարեղենով, որոնք աճեցվում են քիմիական պարարտանյութերի միջոցով։ Եթե խոսքը գնում է խոշոր տնտեսությունների մասին, ապա քիմիական նյութեր օգտագործվում է 99% դեպքերում, եթե, իհարկե, ֆերման էկո չէ, որի հիմնական գաղափարը հենց քիմիկատներից հրաժարումն է։

Հատուկ ընտրված քիմիկատներն օգնում են աճեցնել գեղեցիկ մրգեր ու բանջարեղեն, սակայն միաժամանակ վնաս են հասցնում բնությանը։ Եվ չնայած որ քիմիական պարարտանյութերը նախապես ստուգվում ու փորձարկվում են, դրանք անգամ երբեմն կարող են վնաս հասցնել մարդու օրգանիզմին։

Կլոնավորում

Կլոնավորման տեխնոլոգիան վաղուց գոյություն ունի և երբեմն անգամ կիրառվում է. հիշե՛նք Դոլի գառնուկի օրինակը։

Չնայած որ մարդկանց կլոնավորումն արգելվում է, գտնվում են ոմանք, որոնք շրջանցում են օրենքը։ Որոշ գիտնականներ փորձեր են իրականացնում homo sapiens-ների վրա։ Այս տեխնոլոգիայի հետագա զարգացումն անխուսափելի է, և դժվար թե այն բերի ավելի շատ բարիք, քան չարիք։

Պլաստիկ

Թեթև ու օգտագործման մեջ հարմարավետ պլաստիկը երկար ժամանակ մարդկանց կյանքը հեշտացնելու համար էր նախատեսված. պիկնիկների ժամանակ այլևս հարկ չէր օգտագործել ծանր սպասք, որոնք կոտրվելու հավանականություն ունեին։

Սակայն պլաստիկը, ի վերջո, իրական աղբային աղետի հանգեցրեց։ Արդեն այսօր օվկիանոսներում պլաստիկ իրերի պատճառով տուժում են ծովային կենդանիներն ու ձկները։ Մեզ, կարծես, սպասվում է աղբային ապոկալիպսիս, և հարկավոր է եղանակներ գտնել՝ դրանից խուսափելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել