Ժամանակն անտեսանելի է: Այն մի գաղտնի տիրույթ է, սակայն լուսանկարիչ Ֆոնգ Քի Վեյը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել և փորձել է ֆիքսել ժամանակն իր 4D լուսանկարներում: Նա միևնույն տեղից վերցված ֆոտոժապավենի տարբեր կտորներ միացրել է իրար: Լուսանկարներն արվել են 2-4 ժամի տարբերությամբ:  

Չայնաթաունի  մայրամուտը, 2013

Chinatown Sunset, 2013
Քին հաճախ ընտրում է մայրամուտի կամ արևածագի ժամանակահատվածը, որպեսզի լուսային կոնտրաստն ավելի ցայտուն լինի:

Ֆոնգ Քի Վեյը բացատում է.

«Լանդշաֆտի հիմնական պատկերը տեսանելի է յուրաքանչյուր կտորում, սակայն ամեն մի շերտը ցույց է տալիս մի նոր ժամանակահատված, որը կապված է նախորդի հետ: Ցերեկվանից մինչև գիշեր անցումն աստիճանական է և նկատելի է ժապավենի յուրաքանչյուր կտորում: Մենք հաճախ հիշում ենք նկարում պատկերված իրադարձությունների շարքը, ոչ թե միայն դետալներով հագեցած նկարի շրջանակը: Լուսանկարների այս շարքում ես փորձել եմ ներկայացնել և՛ դետալները, և՛ ժամանակային հերթագայությունը»:

Այս շարքի բոլոր լուսանկարները առանձնահատուկ և գեղեցիկ են: Թվում է, թե լանդշաֆտին կամ հորիզոնին նայում ես մի գունեղ գեղադիտակով:  

 

Թիոնգ Բահրուի մայրամուտը, 2013

Tiong Bahru Sunset, 2013

Չանգի ծովափի մայրամուտը, 2013 

Changi Beach Sunset

HDB մայրամուտը, 2013

HDB Sunset, 2013

Չանգի ծովափի մայրամուտը, 2013

Changi Beach Sunrise 02, 2013

Ֆուլերթոն ծովածոցի մայրամուտը, 2013

Fullerton Bay Hotel Sunset, 2013

Հարթլենդի մայրամուտը, 2013

Heartlands Sunset, 2013

Ազգային օրվա խճանկար, 2013

National Day Preview 2013

Մարինայի մայրամուտը, 2013

Marina Sunset, 2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել