Ոչ միշտ է գյուտեր անելու համար հարկավոր լինում համալսարան ավարտել և շատ գիտելիքներ ունենալ։ Որոշ կարևոր հայտնագործությունների հեղինակներ հասարակ երեխաներ են։

Խելացի մարտկոցներ

 

Բնակարանում կլիմայական հսկողության մասին երազանքները, ցավոք, շարունակում են այդպես էլ երազանքներ մնալ։ Սակայն այժմ գոյություն ունի մարտկոցով աշխատող փոքրիկ ծորակ, որը ոչ հստակորեն, սակայն թույլ է տալիս բնակարանում կարգավորել ջերմաստիճանը։

Չելյաբինսկից մի աշակերտ, որն ազատ ժամանակ համակարգիչներ է նորոգում, փորձել է գտնել այս խնդրի լուծումը։ Դիմա Պոտապովը զբաղվում է այնպիսի մարտկոցների նախատիպի ստեղծմամբ, որոնք կկարողանան արդյունավետորեն բաշխել ջերմությունը։ Հատկանշական է այն, որ սարքավորումն աշխատելու է ատվոնոմ. մարտկոցներ դրա համար անհրաժեշտ չեն լինելու։

Երբ աշխատանքի հիմնական մասն ավարտի, Դիման նախատեսում է սարքավորումը միացնել ինտերնետին. աշակերտը ցանկանում է հնարավորություն ունենալ հեռակա կարգով տան ջերմաստիճանը կարգավորել։

Աթոռ, որն ստիպում է ուղղվել

Քանի՞ անգամ եք դպրոցական նստարանին նստած լսել ուսուցչից հետևյալ արտահայտությունը. «ուղի՛ղ նստիր» կամ «ուղղի՛ր մեջքդ»։ Սակայն այդ հոդորին երեխաները, որպես կանոն, չեն հետևում։

Ուսուցիչ Նիկիտա Իլտյակովը մտածել է, թե ինչպես կարելի է գեղեցիկ ողնաշարի կազմավորման գործընթացն առավել արդյունավետ դարձնել։ Դրա համար նա ստեղծել է խելացի աթոռի նախատիպ, որը ռեակցիա է տալիս, եթե սխալ է դրա վրա մարդը նստում։ Եթե համակարգը նկատում է, որ ողնաշարը ճիշտ դիրքում չէ, թրթռում է՝ ստիպելով մարդուն ուղիղ նստել։

Դեռևս աթոռը փորձարկվում է այն դասարանում, որտեղ սովորում է երիտասարդ գյուտարարը։ Եթե աթոռն իրեն արդարացնի, ապա դրանից կտեղադրեն գիմնազիայի ողջ տարածքում և այլ դպրոցներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել