Ասիան ստեղծվել է, որպեսզի զարմացնի և հիացնի եվրոպացի զբոսաշրջիկներին իր աուտենտիկությամբ։ Չինական Չունցին քաղաքն աշխարհում ռեկորդակիր է՝ իր զբաղեցրած տարածքով։ Այս մեգապոլիսը զարգանում է մյուս բոլոր քաղաքներից շատ ավելի արագ։

Չունցինը հիմնվել է մի քանի հազար տարի առաջ, սակայն մասշտաբային բնակավայրի է վերածվել միայն վերջերս։ Քաղաքի տարածքը կազմում է ավելի քան 80 հազար քկմ։ Այստեղ կան ինչպես երկնաքերեր, այնպես էլ գյուղատնտեսական թաղամասներ։

Քաղաքի ուրբանիզացված հատվածը վերջերս է ստեղծվել։ Հին տներն այս քաղաքում ոչչացնում են և տիեզերական արագությամբ նորերը կառուցում։ Բազմամակարդակ ճանապարհների և տրանսպորտային գծերի համակարգ է գործում։ Այնուամենայնիվ, Չունցինի ներսում դեռևս պահպանվում են որոշ հին կառույցներ և փողոցներ, որոնք վառ կոնտրաստի մեջ են գտնվում ապակյա երկնաքերերի հետ։

Քաղաքի տեսարժան երևույթներից մեկը մետրոյի համակարգն է։ Գնացքը շարժվում է և՛ գետնի տակ, և՛ գետնի վրա։ Մետրոն ստեղծվել է 2004 թ. և այսօր արդեն ունի 200 կայարան։ Ընդհանուր երկարությունը կազմում է 450 կմ։ Ներկայումս կառուցման փուլում են ևս 68 կայարաններ։

Քաղաքի բլուրների տարբեր բաձրությունները մեգապոլիսի բազմաշերտ կոնցեպցիայի տպավորություն են ստեղծում։ Սակայն սա նաև թերություն ունի. անհարթությունների պատճառով քաղաքում բավականին բարդ է տեղաշարժվելը։

Չունցինում զարգացած է ոչ միայն ճանապարհների, այլև կամուրջների ցանցը։ Ամենահայտնի օբյեկտը կամարե կամուրջն է, որի կամարն ամենամեծն է համարվում աշխարհում՝ իր տեսակի մեջ։ Քաղաքում գործում է նաև ավտոմոբիլային ցանցի հնգամակարդակ համակարգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել