Gertrud Scholtz-Klink was chief of the Nazi bridal schools and trained women to become perfect wives to SS menԳերտրուդ Շոլց-Քլինքը նացիստների հարսնացուների դպրոցի ղեկավարներից էր: Նա սովորեցնում էր կանանց, թե ինչպես դառնալ նացիստի կատարյալ կին: Տարիներ անց բացահայտվեցին մի շարք դաժան օրենքներ, որոնք կիրառվում էին նացիստների ապագա կանանց նկատմամբ:  

Բացվեցին մի քանի դպրոցներ, որոնց նպատակն էր Ադոլֆ Հիտլերի համակիրների համար կատարյալ զուգընկերուհիներ ապահովել: Այս դպրոցներում երիտասարդ կանայք սովորում էին լվացք անել, ճաշ պատրաստել, երեխա խնամել և տունը կահավորել: Այս դպրոցն անցնելուց հետո կանայք կարող էին ամուսնանալ տղամարդկանց հետ, ովքեր համակենտրոնացման ճամբարներում պաշտոններ էին զբաղեցնում: Այս դպրոցներում զարգացնում էին նաև կանանց սոցիալական հմտությունները. նրանց սովորեցնում էին, թե ինչպես երեկույթների ժամանակ խոսակցություն վարել և ինչպես սովորեցնել իրենց երեխաներին պաշտել ոչ թե Հիսուսին, այլ Հիտլերին:

Գերտրուդ Շոլց-Քլինք

Առաջին նման դպրոցը բացվել է Բեռլինի մերձակայքում 75 տարի առաջ: Կանայք այստեղ անցնում էին վեցամսյա դասընթաց, և միայն դրանից հետո նրանց իրավունք էր տրվում ամուսնանալ Հիտլերի պաշտպանական ուժերում աշխատող իրենց սիրելիների հետ: Նրանց նաև տրվում էր ավարտական վկայական: Հարսնացուների դպրոցները հիմնադրվեցին Շոլց-Քլինքի և Հենրիխ Հիմլերի համագործակցության արդյունքում:

The schools were a collaboration between Scholtz-Klink (centre) and Heinrich Himmler (left) Հիմլերը տարված էր այն գաղափարով, որ բոլոր մյուս ռասաները ցածր են գերմանացիներից: Հիմլերը հաճախ էր հայտնվում դպրոցի մոտակայքում և փորձում էր որսալ պարող աղջիկների հայացքը: 1936 թ. Հիմլերը ստորագրեց մի հրամանագիր, ըստ որի ցանկացած կին, ով ուզում էր ամուսնանալ նացիստական պաշտպանական ուժերի անդամի հետ, պետք է մասնակցեր հատուկ դասընթացների: Եթե նրանք հաջողությամբ չանցնեին դասընթացը, կզրկվեին ավարտական վկայականից, հետևաբար և իրենց սիրելիի հետ ամուսնանալու հնարավորությունից: Կանայք դիտվում էին որպես ռասայի շարունակողներ:1935 թ. իր ելույթում Շոլց Քլինքն ասել է. «Դուք մեր կարիքն ունեք: Դոււք կախված եք մեզնից: Կանայք պետք է մեր ժողովրդի հոգևոր խնամակալները և թագուհիները լինեն»:

Intelligence files from the time show that Himmler could often be seen sneering around to catch glimpses of girls dancing

Քանի որ տղամարդիկ կռվի էին գնացել, իսկ գերիների աշխատաշուկան էլ բավականաչափ մեծ չէր, Շոլց-Քլինքը որոշեց կանանց նոր ամպլուայի մեջ ներկայացնել: Կանայք պետք է գործի գցեին հաստոցները և ստեղծեին այնպիսի արտադրանք, որը  պահանջվում էր մարտադաշտում:

Շոլց-Քլինքը թույլ չէր տալիս, որ հրեական կամ գնչուական ծագում ունեցող որևէ կին ընդունվի իր դպրոցը: Դպրոցի դռները փակ էին նաև մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող կանանց առջև: Դպրոցի շրջանավարտ կանայք պարտավորվում էին երդում տալ: Նրանք երդվում էին հավատարիմ լինել Հիտլերին, Հիմլերին և նացիստական կուսակցությանը մինչև կյանքի վերջ և ամուսնանալ նեո-հեթանոսական արարողությամբ: Նրանց պսակն անում էր ոչ թե եկեղեցու հոգևորականը, այլ որևէ նացիստ պաշտոնյա: Նրանք նաև ուխտում էին անարատ պահել գերմանական ռասան և չխառնվել այլ ազգությունների հետ: Դպրոցի կանայք ի վերջո երդվում էին լինել լավ տնային տնտեսուհիներ և դաստիարակել իրենց երեխաներին նացիստական սկզբունքներով:

                                                                                                                                                                                    Հենրիխ Հիմլեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել