Ladynews.am-ը գրում է.

Ձեր առաջին ժամադրությունն ուղղակի հրաշալի է անցել: Նա ուզում է ողջ ժամանակը Ձեզ հետ անցկացնել, իսկ Դուք ուղղակի երջանկության յոթերորդ երկնքում եք ու չեք տեսնում ոչ մեկին բացի նրանից:

Իհարկե, սա քաղցր էտապ է, բայց պետք չէ մոռանալ, որ ծաղիկների ու նվերների սեզոնը մի օր անցնելու է, և սերը պահպանելու համար պետք է գործել հենց այսօրվանից:

Մի փոխեք Ձեր օրվա բնականոն ընթացքը: Ավելի պարզ ասաց, մի հրաժարվեք այն ամենից, ինչը մինչ նրան հանդիպելը սիրով էիք անում: Շարունակեք ժամանակ գտնել ընկերների, սիրելի հոբբիի համար: Անձնական տարածքի գիտակցությունը շատ կարևոր է: Մշտապես ունեցեք մի բան, որ կապված չէ նրա հետ:

«Դուրս մի մնացեք» կյանքից: Բնավ էլ պարտադիր չէ 10 րոպեն մեկ անգամ զբաղվել նրանով, թե արդյոք նա չի գրել Ձեզ, չի զանգել: Դա ընդամենը կսպանի Ձեր միտքը: Պետք չէ զբաղվել միայն նրանով: Իհարկե, ժամանակ գտեք նրա համար, բայց այնպես մի արեք, որ նա կարծի, թե Դուք արդեն ճնշում եք իրեն Ձեր ուշադրությամբ ու զանգերով: Տղամարդիկ ընկալում են դա իբրև մուտք սեփական տարածք:

Հարաբերությունները պետք է ներդաշնակ մուտք գործեն Ձեր կյանք: Մի կարծեք, թե ճիշտ է հանդիպել սիրելիի հետ միայն թանկ ռեստորաններում: Բնավ, հաճախ պետք է փորձել միասին անել այն, ինչ Դուք անում եք սովորոբար: Օրինակ, եթե գնում եք մարզասրահ ու նաև պիտի հետո հանդիպեք սիրելիին, ինչու չփորձել հանդիպել հենց մարզասրահում: Կարելի է անգամ տուն հրավիրել նրան և խնդրել օգնել Ձեզ ընթրիքի պատրաստման գործում: Սա լրացուցիչ ներուժ կհաղորդի Ձեր հարաբերություններին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել