Pastinfo.am-ը գրում է.

Անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություն ունենալու հերթական գործը վարույթ է ընդունվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Էդիկ Մահմուդյանին  փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելով Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 16 տարին չլրացած անչափահաս, 18.05.1997 թ. ծնված Գ. Խուդոյանի հետ, փոխադարձ համաձայնությամբ Շամիրամ գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում նա հղիացել է : Անչափահաս կնոջ մոտ 15.06.2013թ.-ին հայտնաբերվել է 23-24 շաբաթական հղիություն:

Անչափահաս կնոջ հղիության մասին իմացել են ոստիկանները և Էդիկ Մահմուդյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել