
Համաշխարհային մասշտաբի կինոաստղի հարազատ լինելն այդքան էլ հեշտ բան չէ. չէ՞ որ համեմատություններն ու հիացական խոսքերը միշտ հօգուտ ավելի աստղային անձի են լինում: Մոտավորապես այդպիսին է Ջուլիա Ռոբերտսի քրոջ՝ Նենսի Մոութսի պատմությունը, ով ամբողջ կյանքում եղել է նրա ստվերում և ամաչել դերասանուհու հետ արնակցական կապ ունենալու համար:
Նենսին 45-ամյա Ջուլիայից 10 տարով փոքր է, բայց գոնե քիչ թե շատ քրոջը համապատասխանելու համար ստամոքսի փոքրացման վիրահատության է ենթարկվել, որպեսզի նիհար երևա:
Օրերս նա էլ չի դիմացել և պատմել է ամբողջ ճշմարտությունը իր բարեկամուհու մասին՝ ասելով, որ Ջուլիա Ռոբերտսը իր դեպրեսիայի և ինքն իր հետ պայքարի մշտական պատճառն է: Մոութսի խոսքով՝ Ռոբերտսը միշտ ամաչել է իր պատճառով և իրեն թույլ է տվել հեգնական, վիրավորիչ խոսքեր ասել իր հասցեին: Հատկապես Ջուլիան հեգնում էր իր քաշը, քանի որ այն կարող էր հասնել մինչև 120 կգ-ի:
Միայն 2012-ին Նենսին համարձակվեց դիմել ստամոքսի վիրահատության և նիհարեց 70 կգ: Հիմա նա աշխատում է որպես օգնական «Երգչախումբ» (Անհաջողակները) սերիալի շրջանակներում, որտեղ իրեն աշխատանքի է տեղավորել Ջուլիա Ռոբերտսը, բայց Նենսին կրկին մեղադրում է քրոջը, որ չօգնեց իրեն դերասանուհի դառնալ:
Այնուամենայնիվ, աշխատանքը նրան սփոփանք բերել է, քանի որ Նենսին հենց այստեղ է գտել իր երկրորդ կեսին և պատրաստվում է ամուսնանալ: Բայց ահա Ջուլիան հարսանիքին չի լինելու, քանի որ դեմ է հարսանեկան արարողությանը և հայտարարել է, որ տղան պարզապես օգտագործում է Մոութսին՝ փորձելով նրա միջոցով ավելի մտերմանալ նրա հարուստ բարեկամության հետ:
Կարդա ավելին