
Panorama.am-ը գրում է.
Նախօրեին Երևանում «Slaq.am» կայքի հիմնադիր Մենուա Հարությունյանի և «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այդ մասինPanorama.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ նախօրեին նույն շարժման ակտիվիստներ Հովհաննես Ղազարյանի ու Արծրուն Գևորգյանի և Մենուա Հարությունյանի ու իր կողմնակիցների միջև ծեծով ուղեկցված միջադեպ էր տեղի ունեցել, որի մասին «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում Հովհաննես Ղազարյանը գրել էր հետևյալը.
«Այսօր ընկերներով քայլում էինք ամիրյան փողոցով, որտեղ պատահաբար տեսանք հենց իրեն՝ Մենուաին: Ես կարծիք հայտնեցի բնականաբար բարձր՝ թե էս Մենուան էս ինչ կովի տղայա, որից հետո 2 ակտիվիստների՝ Հովհաննես Ղազարյանի և Արծրուն Գևորգյանի հետ անտեղի վիճաբանության մեջ են մտել և կռիվ են սարքել Մենուա Հարությունյանը և իր ավազակախումբը՝ մոտ 12 հոգի:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ