Ամուսնալուծությունից հետո ամուսինն արդեն նախկին կնոջը մեկ օր է տալիս, որպեսզի վերջինս տեղափոխվի: Հավաքելով իրերը` կինը որոշում է ծովախեցգետիններով, սև ձկնկիթով ու շամպայնով հրաժեշտի ընթրիք կազմակերպել:

Ընթրիքից հետո նա վերցնում է ծովախեցգետինների մի քանի պոչ, թաթախում դրանք ձկնկիթի մեջ ու մտցնում վարագույրի քիվերի մեջ: Նախկին ամուսինն ու իր նոր ընկերուհին առաջին մի քանի օրը շատ երջանիկ էին: Բայց շուտով տնից սկսում է տհաճ հոտ գալ:

Նրանք փորձում են հնարավոր ամեն ինչ, հսկայական գումարներ ծախսում, որպեսզի ազատվեն հոտից, բայց ոչինչ չի օգնում: Նրանք որոշում են վաճառել տունն ու նոր տուն տեղափոխվել: Անցնում է մի ամիս, բայց նրանք այդպես էլ նոր գնորդ չեն կարողանում գտնել:

Նրանք ստիպված բանկից մեծ գումար են վերցնում, որպեսզի նոր տուն գնեն` այդպես էլ չվաճառելով հինը: Նախկին կինը զանգում է ամուսնուն մեկ ամսից, որպեսզի իմանա, թե ինչպես է վերջինս: Ամուսինը պատմում է նրան տան վաճառքի հետ խնդիրների մասին: Կինն ասում է, որ կարոտում է հին տունն ու ցանկանում է գնել այն:

Ամուսինն արագ համաձայնվում է տան գնի տասներորդ մասով վաճառել հին տունը: Մեկ ամիս անց երջանիկ տղամարդը կանգնած նայում էր, թե ինչպես են բանվորները հին տան իրերը փաթեթավորում, որպեսզի տեղափոխեն նոր տուն: Իրերի մեջ էին նաև վարագույրների քիվերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել