1in.am-ը գրում է.

Երևանում բնակարանների առքուվաճաքը նվազել է, ինչը պայմանավորված է պահանջարկի նվազմամբ, բայց դրան հակառակ մայրաքաղաքում բնակարանների գները բարձրացել են:

Այսպես, ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանում բնակարանի մեկ քմ գինը բարձրացել է 6.8 տոկոսով (այս տարվա առաջին կիսամայակում՝ 2012թ.-ի առաջին կիսամյակի համեմատ): Եվ սա այն դեպքում, երբ բնակարանների առքուվաճառքի գործարքները նույն ժամանակում նվազել է 5.1 տոկոսով: 

Հակառակ պատկերն է մարզերում, որտեղ այս պրիզմայով ամեն ինչ կատարվում է տնտեսագիտական տրամաբանության շրջանակում: Մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների առքուվաճառքն ավելացել է 7.5 տոկոսով, և դրան զուգահեռ 1քմ գները բարձրացել են 5.3 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել