Հետաքրքիր է` Պուտինը կրտսեր Ալիևին հրամայե՞լ է բրեժնևյան հայտնի բաժակով թեյ բերել, թե՞ ոչ… Ավագ Ալիևն ամբողջ աշխարհին հայտնի էր իր քծնելու վարպետությամբ: Նրա անսահման քծնելու մասին նույնիսկ տասնյակ անեկդոտներ կան: Բնական է, որ այդ քծնելու գենը ժառանգաբար պետք է անցներ իր տղային…Հիմա անդրադառնանք բրեժնևյան հայտնի բաժակին: 1970 թվականին Ադրբեջանը տոնում էր Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման 50 ամյակը, և ահա Բաքու է ժամանում ԽՍՀՄ–ի առաջնորդ Լ. Ի. Բրեժնևը: Հեյդար Ալիևը պատրաստ էր ամեն ինչ անել, միայն թե իր կողմից «աստվածացրած» Բրեժնևը գոհ լիներ այցից: Ականատեսներն ասում են, որ նա Բրեժնևի մոտ կանգնած անկախ իրենից խոնարհվում էր, չէր դադարում գովերգել քարտուղարին: Այցելության շրջանակներում Ալիևը որոշում է հյուրին տանել «НГДУ» (Нефтегазодобывающее управление имени Серебровского») (նավթի և գազի հորատման բազա, որը Կասպից ծովից նավթ պետք է քաշեր, սա հիրավի մի վիթխարի կառույց էր): Եվ ահա, այն պահին, երբ Ալիևը ոգևորված պատմում է ձեռնարկության գործունեության մասին, Բրեժնևը հանկարծ ընդհատում է Ալիևին և ասում (ավելի արտահայտիչ լինելու համար թույլ տվեք նրանց երկխոսությունը Ձեզ ներկայացնել ռուսերեն լեզվով, այսինքն՝ այնպես, ինպես եղել է, բառ առ բառ…).

• Леонид Ильич- «Эх, чайку бы сейчас крепенького» • Гейдар Алиев- «Леонид Ильич, мы чай попьем в другом месте, мы здесь чай вообще-то не планировали» (հարկ է նշել, որ ականատեսները վկայում են, որ այս բառերը արտասանելուց առաջ Ալիևը մոտ տասն անգամ խոնարհվելով ներողություն էր խնդրում/ • Леонид Ильич- «А что, чай нужно тоже планировать?»• Гейдар Алиев –«условия не те… посуда… Рабочий класс тут чай пьет » • Леонид Ильич –«Вот из чего рабочий класс пьет, из того и мы будем пить». Ըստ ականատեսների գրագրությունների՝ այս երկխոսությունից հետո Ալիևը սկսեց իրեն պահել թագավորի ծաղրածուին հարիր… Նա շրջվում էր իր ենթակաների կողմը և շտապ հրահանգներ էր տալիս, այնուհետև անձամբ վազում էր սենյակի մի ծայրից մյուսը, հետո նորից մոտենում էր առաջնորդին և նորից ու նորից ներողություն խնդրում այսպիսի բաց թողման համար: Սա դեռ վերջը չէ. երբ բերեցին բանվորական բաժակը, Ալիևն անձամբ սկսեց այն փաթաթել ցելոֆանե տոպրակի մեջ և այդպես մատուցեց Բրեժնևին…

Հարգելի ընթերցող, եթե մեզ թվում է` հիմա ինչ-որ բան փոխվել է, ապա մենք չարաչար սխալվում ենք, ինչպես հայրն էր քծնող, այնպես էլ որդին է, և ես պատկերացնում եմ, թե հիմա ինչ քծնել է քծնում կրտսեր Ալիևը Բաքու ժամանած Պուտինին, պատկերացնում եմ և նողկանք ապրում…

Հ.Գ. Եվ այս ճղճիմ ընտանիքի ներկայացուցիչն ուզում է մեզ վախեցնել իր էժանագին սպառնալիքներո՞վ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել