Հարց քաղաքապետարանին. Ինչո՞ւ մինչ այժմ Երևանում 23 երթուղիներ սպասարկող կազմակերպություններ չկանPanorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը երեկ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ. «Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ:

«Բարև Երևան» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Բախշյանի նամակում նշված է. 

«Դրա փաստացի վկայությունն է այն ակնհայտ իրողությունր, որ ինչպես Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հայտարարում, «30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել»։ Ի հավելումն դրա՝ ս.թ. օգոստոս ամսվա ընթացքում այդ 23 երթուղիների համար հայտարարված 2 մրցույթներն այդպես էլ չեն կայանում: Խնդրո առնչությամբ խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվութունը.

1. Ո՞րն է ձեր պաշտոնական բացատրությունը այն իրողության, որ մինչև այժմ վերոնշյալ 23 երթուղիները սպասարկող կազմակերպություններ չկան:

2. Որքան էլ որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը», այդուհանդերձ, ո՞ր մասնագիտացված կազմակերպությունն է նրան օգնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանցի մշակման հարցում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել