Tert.am-ը գրում է.

Հայաստանում հասարակական, քաղաքական հարցերը , որպես կանոն, բարձրացվում են քաղաքացիական հասարակության կողմից, և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների պասիվությունը պայմանավորված է ռազմավարության բացակայությամբ: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Սա վկայում է քաղաքական ուժերի գաղափարախոսական սնանկության մասին»,-հավելեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ամառվա ընթացքում անցկացված տարաբնույթ ՝ free car –ից մինչև բուհերում ուսման վճարների բարձրացման դեմ ակցիաները ոչ միայն ուղղորդված չեն որևէ կուսակցության կողմից ու չեն վերահսկվում , այլև որևէ քաղաքական կուսակցություն ի վիճակի չէ ներգրավվել այդ գործընթացներին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել