Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել ևս մեկ համեղ ու շատ հեշտ պատրաստվող բաղադրատոմս: Պատրաստելու ենք իտալական բուտերբրոդ, որի համար մեզ հարկավոր է`
2 բուտերբրոդի համար.
- 4 կտոր սև հաց
- կարագ
- 4 կտոր պանիր (ոչ յուղոտ)
- 1 խոշոր լոլիկ
- 4 հատ մեծ սունկ (ցանկալի է շամպինիոն տեսակի)
- 2 ճաշի գդալ պեստո սոուս


Եթե չունեք խանութից գնած պատրաստի պեստո սոուս, ապա այն հետևյալ բաղադրությունն ունի` 2 կապ ռեհան, 1 կապ մաղադանոս, 80 գրամ պարմեզան տեսակի պանիր, 2 ճաշի գդալ սոճին ընկույզ (кедровые орешки), 3-4 պճեղ սխտոր, ձիթապտղի յուղ, աղ:
Իսկ հիմա անցնենք բուտերբրոդի պատրաստմանը.
Հացի կտորներին 2 կողմից կարագ ենք քսում և դնում թավայի մեջ տապակվելու (թավայի մեջ նախօրոք տաքացնում եք մի փոքր կարագ):

 

Արդեն տապակված հացի վրա ավելացնում ենք մի կտոր պանիր, լոլիկ և սունկ (չափաբաժինը պետք է որոշեք աչքաչափով, այնպես, որ 2 բուտերբրոդի վրա էլ հավասար քանակությամբ լինի):


 


Մի փոքր տապակվելուց հետո ավելացնում ենք պեստո սոուսը, ծածկում երկրորդ կտոր հացով (տապակված), տապակում ևս 5 րոպե, և մեր բուտերբրոդը պատրաստ է:


ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել