Օկեան էլզիThe Ledge?
The fountain?
The open road?
Trouble with the curve?

Չէ, չէ, չէ...
Ես կգնամ նրանց համերգին...
Չեմ դիտի ոչ մի ֆիլմ, ուղղակի կզգամ երաժշտությունը...
Չեմ կարդա Քլայդի ողբերգությունը, կկարդամ երաժշտության բառերը, երգի միտքը...

Հագնվել եմ այնպես, ինչպես միշտ, չեմ մտածել ավելիի մասին: Եկել եմ հաճույք ստանալու... Սիրտս բաբախում է ավելի արագքան եղել է երբևէ: Չէ՜՜՜, ուշադրություն չեմ դարձնումՏասը հազարից ավելի մարդ կա, բայց ոչ ոք ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում. մենք բոլորս սպասում ենքորպեսզի նրանք գան... ^_^ Եվ ահա, լսվում են առաջին նոտաները... Դաշնակահարը ինչ-որ անծանոթ երաժշտություն է նվագում: Հանում ենք մեր հեռախոսները կամ ոմանք էլ իրենց տեսախցիկները և ահա, ահա... Մոտենում է նա: Բարձրախոսը կրկին փաթաթված է այն նույն մոխրագույն շարֆով, որ ամեն համերգի ինչ-որ կատարյալ մեծության դեր է տանում: Սկսվում է դրախտային վիճակմի տենդագին ցանկություն չհեռանալու այնտեղից... Առաջին երգը ազդարարում է հրաշքի սկիզբը... Յուրաքանչյուր երգ իր հետ բերում է նոր ցանկություններ, նոր մտքեր ու... Կիթառի հնչյունները խլացնում են բոլորինբայց այնտեղ գտնվողները հասկանում են, որ միշտ էլ այդ են երազելնույնիսկ խլանալ, միայն թե այդ երաժշտությունից... Կիթառին է միաձուլվում ջութակը... Անհավանակա՜՜՜՜՜՜՜՜՜՜ն է... Մենք բոլորս այնտեղ ենք, մենք ապրում ենք այդ..... Իսկ նրա ձայնը... Նրա ձայնը երևի ավելին է այդ պահին, քան որևէ իր ամբողջ մոլորակի վրա:) Այո՜՜այո՛... մենք այնտեղ ենք, մենք սիրում ենք այն, ինչ կատարվում է մեզ հետ... Օ՜՜՜՜հ, այդ կիթառը, որի յուրաքանչյուր լարը ամեն երգի հետ բերում է ամեն տեսակ հիշողություններ... Նա դեռ երգում է... Դու տարվում ես.... Ահա, սկսեց զրուցել մեզ հետ. այդ պահին հասկանում ես«Ֆիլմեր, գրքեր, ամեն բան հրաշալի է, բայց նրա ձայնը, նրա երաժշտությունը, այդ կիթառը՜՜՜. ես դրախտում եմ ^_^»:
Անցնում են այն երկու ժամերը, որոնք էյֆորիայի մեջ գցեցին մեզ... Բայց մենք դեռ այնտեղ ենքսպասում ենք ամենակարևոր երգին... Ահա լյա մինորից է սկսվում, երգում է միայն նա, չեն խանգարում ո՛չ բասկիթառը, ո՛չ ստեղնաշարային գործիքները... Միայն նրա ձայնը, բոլորը լռել են... Չէէէ՜՜՜՜, լռել են նրանց մտքերը, բայց նրանք երգում են, երգում են՝ ապրելով յուրաքանչյուր բառը.... Մենք բոլորս մասնիկն ենք այդ երաժշտության... Մենք բոլորս մի նոտա ենք, չէ՞ որ այդ երաժշտությունը հենց մեզ համար է....
 Այս ամենը եղավ երեկ... Հոգնեցի ֆիլմերից ու սկսեցի խաղալ ֆեյսբուքյան ինչ-որ խաղ, հետո դրանից էլ հոգնեցի: Միացրի իմ սիրելի երաժշտական խմբի համերգը և ինձ պատկերացրի այնտեղ... Ես այնտեղ էի, ես նրանց հետ էի, ես երգում էի ^_^ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել