Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ Ա թղթակից անդամ, ՀԽՍՀ Ա պատվավոր անդամ, Խորհրդային Միության հերոս):
Ծնվել է Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում: 1913թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը, իսկ 1917-ին Պետրոգրադի արդեմարինյան (ծովային) դասընթացները, 1928-ին` Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները: Ծառայել է Բալթիական և Սևծովյան նավատորմերում: Եղել է «Դեյատելնի» ականակրի և «Յակոբի» նավի հրամանատար, ռազմածովային ակադեմիայի ռազմական արվեստի ամբիոնի դասախոս: 1937-ին Բալթիական նավատորմի հրամանատար էր, 1938-1946-ին` ՌԾՈՒ շտաբի պետ, ՌԾՈՒ ժողկոմի տեղակալ, ռազմածովային ակադեմիայի պետ, 1941-ից Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի, իսկ 1943-ից Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ, ռազմական խորհրդի անդամ: 1942-ին Տրապիզոնի շրջանում ծանր վիրավորվել է (անդամահատվել է ոտքը): 1950-1956-ին եղել է ԽՍՀՄ ծովային նավատորմի նախարարի տեղակալ, 1958-ից Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ: 1947-ին նշանակվել է «Ծովային ատլասի» խմբագիր, կոլեգիայի նախագահ: Ատլասի առաջին հատորի համար նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ:
Եղել է Հայկական աշխարհագրական ընկերության անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ: Գրել է ծովային կյանքին վերաբերող ավելի քան 250 պատմվածք:
ՌԴ ծովային ուժերում Իսակովի անունով կա հածանավ:
2005 թ. մայիսի 9-ին Իսակովի արձանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, ՀՄՊ-ում տարած հաղթանակի 60-ամյակի առթիվ: Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2005թ. օգոստոսի 22-ին` մեծ ծովակալի ծննդյան օրը, իր անունը կրող պողոտայի Երևանյան լճին հարող փոքր բլրակի վրա, ՀՄՊ-ում տարած մեծ հաղթանակի 30-րդ տերեդարձին նվիրված հուշահամալիրի հարևանությամբ: Արձանի բացման պատիվը տրվեց Միքայել Հարությունյանին և Արտուշ Խանոյանին: Բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Վետերանների խորհրդի նախագահ գեներալ-մայոր Ռաֆիկ Կարապետյանը, «Ծովակալ Իսակով» միության նախագահ Մարտին Սահակյանը:
Արձանի ստեղծմանը աջակցել էին ՀՀ ՊՆ-ն, Երևանի քաղաքապետարանը և առանձին բարերարներ:
Ծովակալ Իսակովի 111-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները շարունակվեցին նրա անունը կրող Երևանի N132 միջնակարգ դպրոցում և ծովակալի թանգարանում:
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 6 մ, քանդակագործներ` Գևորգ Գևորգյան և Ռոբերտ Բալյան, ճարտարապետ` Լևոն Մկրտչյան: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել